«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-ալերգոլոգ, ԵՊԲՀ կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնի դոցենտ Սոնա Հարությունյանը վերջերս Շոտլանդիայի Գլասգո քաղաքում մասնակցել է Ալերգիայի և Կլինիկական Իմունոլոգիայի Եվրոպական ակադեմիայի (EAACI) տարեկան կոնգրեսին։
Համալսարանական բժիշկը ներկայացրել է պոստեր՝ իր կլինիկական պրակտիկայում հանդիպած հետաքրքիր և եզակի դեպքի մասին՝ հազվադեպ հանդիպող հիվանդությունների շարքից Կիմուրայի հիվանդությունը։
Կիմուրայի հիվանդությունը ոչ ալերգիկ, քրոնիկական բորբոքային հիվանդություն է, որն ուղեկցվում է հիմնականում գլխի և պարանոցի այտուցներով, IgE-ի և էոզինոֆիլների բարձր մակարդակով։ Այն շատ դժվար է տարբերակել ալերգիկ այտուցներից։
Ներկայացված կլինիկական դեպքը նաև տպագրվել է հեղինակավոր բժշկական ամսագրում։ Այն ընդգծում է մուլտիդիսցիպլինար աշխատանքի կարևորությունը՝ բարդ դեպքերի ախտորոշման և բուժման գործընթացում։
Սոնա Հարությունյանը նշում է, որ նման միջոցառումներին մասնակցելն անհրաժեշտ է ոչ միայն սեփական երկրի փորձը ներկայացնելու, այլև՝ այլ զարգացած երկրների փորձին ծանոթանալու, բժշկական մտահորիզոնը լայնացնելու և ոլորտում շարունակական առաջընթացի ապահովման համար։
.png)